«Կառա և Կարեն» ՍՊԸ-ն աշխատում է 2000թ-ից արտադրելով կաթնաթթվային մթերքներ՝ «Նարինե » դիետիկ և բուժիչ նպատակներով, յոգուրտներ տարբեր մրգային համերով, թան, կարագ,մածուն, և չեչիլ, մոթալ պանիրներ այս տարվա մայիսից:
Մենք փոքր ենք, բայց Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում ճանաչված ենք մեր արտադրատեսակներով և մանկական կերի մասով միակն ենք մարզերում:
COVID-19-ը ցույց տվեց որ անհրաժեշտ է արտադրություններում նոր մոտեցումներ: Այսօր մեր փոքր լինելը ինձ համար դիտվեց որպես առավելություն, իհարկե կարևոր է նաև մեր ճկուն գործելաոճը: COVID-19-ի այս ամբողջ ամիսներին աշխատել ենք կատարելով պարետատան բոլոր ցուցումները, չենք ունեցել հիվանդության գրանցում արտադրությունում, չենք փակվել, աշխատողների կրճատում, չվճարում նույնպես չի եղել:
Սակայն մարտ , ապրիլ ամիսներին ունեցանք վաճառքի անկում, ինչը հնարավորություն տվեց նոր արտադրանքի ստեղծմանը: Ֆերմերներից ընդունվող կաթի քանակները չեինք կարող պակասեցնել, և միևնույն ժամանկ ապրանքը ամբողջությամբ չեր վաճառվում, և մենք որոշեցինք արտադրել նույն քանակի մթերք և տալ կարիքավորներին, ինֆեկցիոն հիվանդանոցում և այլ վայրերում բուժվողներին: Որոշ ժամանակ անց, որ այն հիվանդները որոնք գտնվում են բուժման, մեկուսացման մեջ ցանկալի է մատակարարել կաթնաթթվային մթերք, որը կպարունակի լակտոբակտերիաներ, բիֆիդոբակտերիաներ և որոշ վիտամիններ ինչը նպաստում է ցանկացած ինֆեկցիոն, վիրուսային հիվանդությունների բուժմանը, բարձրացնում է դիմադրողականությունը և ցուցված է անտիբիոտիկների բուժմանը զուգընթաց, փոխարինելով հակասնկային դեղահաբերին:
Կապ ենք հաստատել CARO-ի տեխնոլոգի հետ, այսօր ձեռք ենք բերել Եվրոպական արտադրության՝ Հանսեն ֆիրմայի հատուկ մակարդ, որը և համապատասխանում է վերը նշված չափանիշներին:
Ներկայումս սկսել ենք այդ մթերքի արտադրությունը, սակայն քանակների առումով դեռևս մաքսիմալ ծավալով չենք հասցնում, խնդիր ունենք նաև արտադրամասում համապատասխան տարածք, գործողություն մասով:
Այսօր մեզ անհրաժեշտ է հոսքագիծ, որը կմեծացնի, կարագացնի և մթերքի հետ շփումը կնվազեցնի:
Այսօր ունենք պատվերներ ինչպես բուժվող, մեկուսացված, այնպես էլ դուրս գրված, և նաև առողջ մարդկանցից:
Պատվերների մեծ մասը կատարվում է հեռախոսազանգի միջոցով, աշխատում ենք նաև ձեռք բերել օն-լայն պատվերների հարթակ, և թարմացնելով մեր վեբ-կայքը աշխատենք վաճառքները կազմակերպել նորագույն տեխնոլոգիանաերի միջոցով:
Այսօր մենք սպասարկում ենք գրեթե բոլոր մարզերում: Ունենք պայմանագրեր տարբեր պետական հիմնարկների , ինչպես նաև այն կազմակերպության հետ, որը սնունդ է մատակարարում ք. Երևանում COVID-19-ով պայմանավորված պացիենտներով:
Տարիքային և սեռային առումով չունենք սահմանափակումներ: Սկսած փոքրահասակներից մինչև ծերեր այսօր օգտագործում են մեր արտադրանքը, ինչը և դրական է ազդում աղեստամոքսային տրակտի վրա:
Այսօր մեր արտադրամասը կարող է պաստերիլիզացնել և արտադրել օրական մինչև 4500 մթերք, միյայն մեկ արտադրանքի մասով, սակայն նրան հաջորդող պրոցեսը՝ տարայի տեղադրում լցում հերմետիկ փակում, ժամկետի դակում (ֆիքսում) չենք կարողանում ապահովել այդ քանակները, ինչը դժվարեցնում է , պրոցեսը երկարացնում և կրկնակի զգուշություն է պահանջում՝ սանիտարահիգենիկ նորմատիվների պահպանման մասով:
Արտադրողականության բարձրացմանը զուգընթաց մենք կունենանք երկու նոր աշխատատեղ:
COVID-19-ի պարագայում սկսեցինք մտածել նորովի առաջարկել հանրությանը այն մթերքը, որը նաև օգնում է հիվանդության բուժմանը, բարձրացնում է դիմադրողականությունը:
Մթերքի տեխնոլոգիական պրոցեսները պահանջում են նոր մոտեցումներ արտադրությունում՝ մակարդի ( բիֆիդո-լակտո բակտերիաների ) ավելացումից հետո թույլ չտալ մակարդումը (մերումը) բաց փաթեթավորմամբ, ինչը անհրաժեշտ է դարձնում նոր հոսքագծի ձեռքբերումը:
Մեր մյուս ոչ պակաս կարևոր նոր մոտեցումն է համարվում՝ տեխնոլոգիական ծրագրերի ձեռքբերումը և օգտագործումը.
Մեր ծրագրի նպատակներից է նաև ապահովվել նորմատիվներ՝ պայմանավորված COVID-19-ով, աշխատանքային պրոցեսներում ինչը մեզ հնարավորությու կտա հոսքագիծը, հստակ բաժանելով աշխատանքները աշխատողների միջև , առաննացնելով հստակ աշխատանքային զոնա ցանկացածի համար:
Այսօր մեր նոր պրոդուկտի շնորհիվ , իհարկե պարտադիր օգտագործելով ՝ տեխնոլոգիական պրոցեսը և օն-լայն ծրագրերը կարող ենք կրկնապատկել մեր արտադրողականությունը և ստեղծել նոր աշխատատեղեր:
Աշխատում ենք ՓՄՁ-ին տրված 24 մլն-ը չգերազանցող հարկատեսակով առանց ավելացված արժեքի: Որպես արտադրող բնապահպանական մասով եռամսակային հաշվետվություն ենք տալիս կոյուղաջրերի աղտոտման հետ կապված և աշխատում ենք նվազեցնել:
Նոր սարքավորման հետ կապված կարող է աշխատել ցանկացած անձ՝ նաև հաշմանդամություն ունեցող, սարքի հնարավորությունը մեծ է՝գործողությունների մասով, իսկ աշխատանքի մասով ընդամենը մի քանի սեղմակ կլինի:
https://youtu.be/XQ5Y0r1n734